News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը, Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություներով եւ հայհոյանքներով կարճ հաղորդագրությունների կապակցությամբ, ընկերոջ` Վարդան Վարդանյանի հետ 2014թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, իր ավտոմեքենայի մեջ վիճաբանել է Սարգիս Այվազյանի հետ: Վիճաբանության ընթացքում քննիչը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Այվազյանին եւ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, իսկ Վարդան Վարդանյանը վերջինիս ծեծի է ենթարկել եւ պատճառել ֆիզիկական ցավ: 

Էռնեստ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Վարդան Վարդանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ հայտարարվել հետախուզում:

Նշենք, որ արարքը կատարելու պահին Է. Մկրտչյանը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանի կողմից դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ Վ. Վարդանյանի կողմից ծեծի ենթարկելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ