Սոչիի Խոստինի շրջանային դատարանը ՀՀ քաղաքացու դեմ հարուցված քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացրել: ՀՀ քաղաքացին մեղադրվում էր ընկերոջն սպանելու մեջ:
«Սպանությունը կատարվել է այս տարվա փետրվարի 22-ին: Այդ օրը նա հանդիպել է իր ընկերներին եւ նրանց հրավիրել սրճարան: Տղամարդկանց մեջ կոնֆլիկտը ծագել է դեռ սրճարանում, ապա շարունակվել ավտոբուսի կանգառում»,- պատմել է Սոչիի Խոստինի շրջանի դատախազի օգնական Միլանա Դաշտամիրովան: Նրա խոսքով, ավտոբուսի կանգառում վեճի ընթացքում մեղադրյալը դանակով հարվածել է իր ընկերներից մեկի կրծքավանդակին եւ դիպել սրտին: Վերջինս նույն օրը, Սոչիի քաղաքային հիվանդանոցում մահացել է:
Դատարանը ՀՀ քաղաքացուն մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: