News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 

Կիպրոսի ժողովուրդը Հունաստանի հետ համերաշխ է եւ կաջակցի պարտքի վերակազմավորման հարցում, որպեսզի պարտքը կառավարելի դառնա։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ մեկնաբանելով հանրաքվեի արդյունքները։

«Առաջին բանը, որ ուզում են ընդգծել, հույն ժողովրդի որոշման նկատմամբ հարգանքն է։ Երկրորդ, ես պետք է ընդունեմ վարչապետի դրական մոտեցումը այն  հարցում, որ հանրաքվեի «ոչ»-ը ոչ մի կերպ չի նշանակում եվրոգոտուց դուրս գալ»,-ասել է նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հույս է հայտնել, որ Հունաստանի վարչապետը, եվրոպական ղեկավարները եւ վարկատուները կգործադրեն բոլոր ջանքերը կարճ ժամկետում համաձայնության գալու համար։

«Ես ուզում եմ պարզաբանել, որ մենք աջակցում ենք հույն ժողովրդի ջանքերին՝ ձեւակերպել պարտքը վերակազմավորելու պայմաններն այնպես, որ այն կառավարելի լինի»,-ասել է Անաստադիսը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ