News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախորդ շաբաթ Երեւանում արձանագրվել է ապօրինի շինարարության եւ հողազավթման 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ խախտման 1 դեպք է արձանագրվել:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում է վնասված կանգառասրահների վերանորոգումը, տեղադրվում են կանգառանշաններ: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակվում են նաեւ հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման  ուղղությամբ մշտադիտարկումները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ: 

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է վարչական   իրավախախտման 8 դեպք: Հանձնարարել է առավել խստացնել աշխատանքներն այս ուղղությամբ, մասնավորապես ոչ աշխատանքային օրերին եւ աշխատանքային ժամերից հետո սահմանել հսկողություն:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են  2015 թվականի ծրագրով նախատեսված փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաեւ փոսալցման, փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց որակին ու սահմանված ժամկետում ավարտելուն:

Տպել
Ամենաշատ