News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նոր Արեշում, կրակոցների հետեւանքով սպանված 57-ամյա Վաղինակ Ասոյանի մարմինը հայտնաբերել է նրա կինը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նրա եղբայրը՝ Ալբերտ Ասոյանը՝ հավելելով, որ եղբոր մարմինը հայտնաբերել է դրսում նստարանի մոտ:

«Ոչ մի բանով չէր զբաղվում, հիվանդ թոշակառու տղա էր: Գնում էր դիալեզի, գալիս էր, օրերը հաշված էին: Մի 15 րոպե կլիներ, որ նստած էր նստարանին: Կրակոցների ձայնից դուրս եկա, տեսա, որ սպիտակ «Ինֆինիտի» մեքենայով կրակողները հեռանում են: Հասել էր դպրոցի մոտ: 8 փամփուշտ կար մարմնի մեջ, հնարավոր չէր, որ ողջ մնար»,-ասաց Ալբերտը:

Նա հավելեց, որ եղբայրը ոչ մի խնդիր ոչ մեկի հետ չի ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Նոր Արեշ 28-րդ փողոցում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում կրակոցներ են հնչել: Ահազանգը ոստիկանությունը ստացել է  13.20-ին, հրազենային վնասվածքի հետեւանքով մահացել է 56-ամյա Վաղինակ Ասոյանը:

Մեզ հայտնի է դարձել, որ տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: նա Նոր Արեշի բնակիչ է, տարածքում էլ հայտնաբերվել է սպանվածի «Մերսեդես» մակնիշի մեքենան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրերական օրենսգրքի 104 (սպանություն) եւ 235 (ապօրինի կերպով զենք կրելը) հոդվածների հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ