Հուլիսի 5-ին, ժամը 13.50-ին, Ճանապարհային ոստիկանության ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.10-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պարույր Սեւակի փողոցի թիվ 38 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: