Հուլիսի 4-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 33-ամյա Վարդան Շ.-ն եւ հայտնել, որ հուլիսի 3-ին, ժամը 23.00-ին, Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 4/7 հասցեի դիմաց իր «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետով կողաշրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մոտոցիկլետի վարորդն աշխատում է «Էյչ Էս Բի Սի» բանկում` որպես կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով մենեջեր: