News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանի քաղաքական առաջնորդները, ներառյալ՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, մտադիր են սատարել վարչապետ Ալեքսիս Ցիպրասին վարկատուների հետ բանակցություններում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կոալիցիայի ներկայացուցչին:

Իշխող կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախագահական նստավայրում բանակցություններ են անցկացրել: Ըստ Gazeta-ի, «Անկախ հույների» առաջնորդ Պանոս Կամենոսը նշել է, որ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հաշվի կառնեն ընդդիմադիրների առաջարկները, ինչից հետո համատեղ հայտարարություն կհրապարակվի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ