News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանձնաժողովը պարզում է S7 ավիաընկերության Boeing 767-300 օդանավում առաջացած անսարքության պատճառը, ինչի պատճառով երկուշաբթի ինքնաթիռը չի կարողացել առաջին փորձից վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են «Բազել Աէրո» ընկերության մամուլի ծառայությունում:

«Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից ուղեւորված ինքնաթիռը Սոչիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ստիպված է եղել երկրորդ պտույտը կատարել»,- հաղորդել է մամուլի ծառայությունը: Ըստ Gazeta-ի, նախնական տվյալներով, միջադեպի պատճառը շասսիի հետ կապված խնդիրն է:

Մոսկվայի ժամանակով 16:06-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում: Օդանավում 246 ուղեւոր է եղել, այդ թվում՝ 30 երեխա: Ոչ ոք չի տուժել:

Երկուշաբթի երեկոյան նույն ինքնաթիռով պետք է Մոսկվա ուղեւորվեր 193 մարդ: Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով, ներկայում S7 ավիաընկերությունը փորձում է լուծել նրանց փոխադրման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ