Նավթի համաշխարհային գները նախօրեին գրանցած 8 տոկոս անկումից հետո աճ են գրանցել։ Այս մասին են վկայում Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսայի սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները բարձրացել են 1.18 տոկոսով եւ կազմել 57.21 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի գները աճել են 0.95 տոկոսով եւ կազմել 53.03 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։