News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվող ամառային 28-րդ ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը ոսկե մեդալ է նվաճել:

Այսօր՝ հուլիսի 7-ին, տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ):

Մեր մարզիկը գերազանց է հանդես եկել եւ հավաքելով 15.500 միավոր, նվաճել ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ է թողել Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին եւ Ալեգ Վերնիաեւին:

Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի առաջին մեդալն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ