News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, որը մեքսիկացի ներգաղթյալների մասին արած իր հայտարարությունների պատճառով հայտնվել էր սկանդալի կենտրոնում, նորից է անդրադարձել այդ թեմային՝ նշելով, որ ԱՄՆ-ը հարեւան երկրի հանցագործների համար աղբանոցի է վերածվել, փոխանցում է նրա խոսքը CBS News-ը։

Թրամփը հաստատել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր նախորդ հայտարարությունից։ Նրա խոսքով՝ Մեքսիկայի կառավարությունը հարկադրում է առավել ոչ ցանկալի անձանց տեղափոխվել ԱՄՆ։ «Շատ դեպքերում դրանք հանցագործներ են, թմրավաճառներ եւ բռնաբարողներ»,- ընդգծել է Թրամփը։

Նրա կարծիքով ԱՄՆ-ը դարձել է Մեքսիկայի աղբանոցը։

Միաժամանակ Թրամփը ընդգծել է, որ Մեքսիկայից գալիս են նաեւ  հիանալի մարդիկ, որոնք պետք են ԱՄՆ-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ