News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թուզլա թաղամասում հայկական Քամփ Արմեն անունով հայտնի մանկատունը հայերին վերադարձնելու համար հերթական բողոքի երթն է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական BirGun պարբերականը, Քամփ Արմեն մանկատունը հայերին վերադարձնելու պահանջով բողոքի երթին մասնակցել են մոտ 500 հոգի, որոնց մեջ եղել են Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցության 2 պատգամավորներ Բարըշ Յարքադաշը եւ Օնուրսալ Ադըգյուզելը:

Մոտ 3 կմ երթ անցկացնելուց հետո Քամփ Արմեն հասած բողոքի երթի մասնակիցներից պատգամավոր Բարըշ Յարքադաշը հայտարարել է, թե ընտրություններից առաջ իշխանությունները տպավորություն էին ստեղծել, թե որբանոցը հանձնվելու է հայերին, սակայն այսօր երեւում է, որ ցանկանում են այն խլել հայերից եւ յուրայինների միջեւ բաժանել այն:

Իսկ Օնուրսալ Ադըգյուզելը շեշտել է, թե իրենց կուսակցությունը մոտիկից հետեւում է զարգացումներին եւ թույլ չի տա, որ հայ քաղաքացիներին պատկանող գույքը խլվի:

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ