News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 6-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Գինեվետ գյուղից՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 37-ամյա Արտյոմ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` կանեփի տերեւներից պատրաստված թմրամիջոցի պարունակությամբ:

Արտյոմ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է:

Նա նաեւ հայտնել է, որ Գինեվետ գյուղի իր սեփական տան բակում աճեցնում եւ մշակում է կանեփի բույսեր, որոնցից իր անձնական օգտագործման համար թմրամիջոց է պատրաստում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակից հայտնաբերել է մշակված եւ խնամված 20 բույս:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ