Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է Khaama Press գործակալությունը, մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել Շահ Շահիդ թաղամասում:
Նախնական տվյալներով, ահաբեկչական հարձակման թիրախը եղել է միջազգային ուժերի պահակախմբի ավտոշարասյունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: