Turkish Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Դելիի օդանավակայանում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, օդանավը իրականացնում էր Բանգկոկ-Ստամբուլ չվերթը, երբ բորտ ուղեկցորդները զուգարանում գրություն են հայտնաբերել, ըստ որի օդանավում պայթուցիկ սարք է տեղադրված:
Նախնական տեղեկատվությամբ, զուգարանի հայելու վրա շրթներկով գրություն է եղել, որ օդանավում պայթուցիկ սարք կա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օդանավակայանում օդանավը եւ բոլոր 148 ուղեւորների բեռները ենթարկվել են մանրամասն զննության, որից հետո թռիչքը շարունակելու որոշում կկայացվի: