News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց ինստիտուտի շրջանավարտ, 2014 թ. օգոստոսին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանի անվան լսարան:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Զորիկ Գեւորգյանի հարազատները, ինստիտուտի սպայական կազմի ներկայացուցիչներ եւ կուրսանտներ: Նորաբաց լսարանում հյուրերին ողջունեց ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը եւ խոսեց նախորդ տարվա օգոստոս ամսվա թեժ մարտերի մասին, որոնց ընթացքում արիաբար մարտնչեց եւ զոհվեց հետախույզ Զորիկ Գեւորգյանը:

Լսարանի բացման արարողությունից հետո ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ խիզախ սպա, ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթ: Ինստիտուտի կուրսանտները, իբրեւ եղբայրության եւ հավերժ հիշատակի նշան, հնչեցրին Զորիկ Գեւորգյանին նվիրված երգեր ու բանաստեղծություններ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ