News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա մեկ ամսվում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետեւյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու արդյունքո՞ւմ, թե՞ այսպես ասած՝ ներքին կարգով:

Եթե ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական եւ երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա: Մեծ հավանականությամբ՝ ՀՅԴ-ին կտրվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Չի բացառվում նաեւ, որ Արա Նռանյանը նշանակվի ֆինանսների նախարար: Հնարավոր է համարվում Արծվիկ Մինասյանի նշանակումը՝ սոցապ նախարար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ