News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հիլարի Քլինթոնը կողմ է արտահայտվել, որ 20-դոլարանոցի վրա կնոջ պատկեր լինի, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Ես ուզում եմ, որպեսզի թղթադրամներից մեկի վրա կին լինի»,-հայտարարել է Քլինթոնը՝ հավելելով, որ կնախընտրեր, որ դա լինել 20-դոլարանոց թղթադրամի վրա, քանի որ դրանք առավել տարածված են, հաղորդում է Lenta-ն:

Նա հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ ում պատկերը կցանկանար տեսնել թղթադրամի վրա:

Հիշեցնենք, որ հունիսի ԱՄՆ գանձապետարանը հայտարարել էր, որ մտադիր է 10-դոլարանոց նոր թղթադրամներ թողարկել, որի վրա կնոջ պատկեր կլինի: Քլինթոնը հավանություն է տվել այդ գաղափարին, սակայն նրան դուր չի եկել Գանձապետարանի քարտուղար Ջեյքոբ Լյուի՝ 10-դոլարանոց թղթադրամի վրա նաեւ Ալեքսանդր Համիլթոնի պատկերը պահպանելու ձգտումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ