News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մենք սփյուռքի պայմաններում մոռացել ենք հայերի եւ թուրքերի հարաբերությունների մասին: Այս մասին Ստոմբուլում լույս տեսնող «Ակոս» թերթին տված հարցազրույցում նշել է հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով ներկայումս առաջին անգամ այցելել է Թուրքիա:

Նրա խոսքով՝ պատմությունը ընդհատել է հայ-թուրքական հարաբերությունը եւ մենք այդ պահի մեջ սառել են: «Իսկ այստեղ նկատեցի որ հարաբերությունները զարգանում են  եւ երկխոսության շնորհիվ կենսունակություն է ապրում: Մենք մեր ապրած երկրներում ուզում ենք, որ իմանալի դառնա մեր տառապանքը։ Իսկ այսօր նկատում եմ, որ Հռոմի Երանցիսկոս Պապի հստակ հայտարարությունը, Գերմանիայի, Ավստրիայի կամ Բելգիայի խորհրդարանների որոշումները անբավարար են ճնշում բանեցնելու համար։ Խնդիրը Թուրքիայի ներսն է։ Եթե սփյուռքը այս տեղի հասարակության հետ կապ չունենա, գործընթացից էլ դուրս կմնա»,-ընդգծել է Էգոյանը: Նա նշել է, որ Թուրքիա չայցելելու իր որոշումը չէր ուզում կոտրել. «սակայն այստեղ նկատեցի փոփոխությունը, պայծառությունը տեսա եւ անհավատալի մարդկանց հետ ծանոթացա»:

Անդրադառնալով Ստամբուլում բազմահազարանոց ցույցերին, որոնց մասնակիցները բացականչում էին «Բոլորս Հրանտ ենք», Էգոյանը նշել է. «Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավորներ փողոց դուրս եկավ եւ բղավում էին «բոլորս հայ ենք, բոլորս Հրանդ ենք»: Մենք կարծեցինք որ ասում են «ցեղասպանությունն ընդունում ենք», մինչդեռ նրանք իրականում «Հրանտ ենք, քանզի խոսքի ազատություն ենք ուզում» էին ասում: Մենք ամեն ինչ մեկ սահմանով տեսնելու ենք վարժված։ Հիմա անդրադառնում ենք, որ մեր ուշադրության արժանի հավաքականություն կա եւ միայն այդ հավւաքականության մտայնության փոխվելով է որ պիտի հաղթահարենք մեր վախերը»:

Կանադահայ ռեժիսորը վստահություն է հայտնել, որ մի օր Թուրքիայի պետության ընթացքը փոխվելու է, եւ դա տեղի է ունենալու միայն հասարակության ճնշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ