News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ԱՄՆ-ը եւ Իսրայելը կհամալրեն այն երկրների ցանկը, որոնք ճանաչել եւ դատապարտել են մարդկության դեմ այդ հանցագործությունը: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

Նա հաղորդել է, որ առաջիկայում իսրայելական Կնեսետը կրկին քննարկելու է Ցեղասպանության հարցը: Նա հավելել է նաեւ, որ չարժե իրար հետ կապել Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման հարցն ու թուրք-իսրայելական  վատթարացող հարաբերությունները:

Խոսելով այն մասին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Վարժապետյանը նշել է, թե կան ե'ւ քաղաքական, ե'ւ հոգեբանական պատճառներ: «Թուրքիան միակ մահմեդական երկիրն է, որ աջակցել եւ, կարծում եմ, աջակցելու է Իսրայելին, իսկ ցեղասպանության ճանաչումը կխանգարի այդ հարաբերություններին: Հոգեբանական գործոնն այն է, որ հրեա ժողովուրդն իր ողբերգությունը միակն է համարում»,- ասել է Վարժապետյանը: Նա նկատել է, որ չնայած իշխանություններին, հրեա ժողովուրդը ընդունում է ցեղասպանության փաստը, իսկ Իսրայելի պես ժողովրդավարական երկրում ժողովրդի կարծիքը շատ բան է նշանակում:

Նա նկատել է, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայերը պետք է օրինակ վերցնեն հրեաներից, ավելացնեն ֆինանսավորումը, պատմական գրականություն հրատարակեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ