News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում քայլեր են կատարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ, սակայն այս ոլորտի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ կան, որոնցից մեկը` պետության չճանաչված լինելն է: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով` Ղարաբաղում բարելավվել է ինտերնետ-կապը, համակարգչայնացվում են դպրոցները, ՏՀՏ ոլորտում ներդրումներ կատարողներին արտոնյալ պայմաններ են տրամադրվում եւ այլն։ Սակայն Ղարաբաղի՝ որպես պետություն չճանաչված լինելը որոշ խոչընդոտներ է հարուցում: 

«Ղարաբաղը դեռեւս չճանաչված հանրապետություն է, ինչի պատճառով մի շարք միջազգային բանկեր մեզ վարկեր չեն տրամադրում: Օրինակ` Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացվում, թեկուզ` «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, սակայն Ղարաբաղը որպես չճանաչված երկիր կանգնում է շատ խնդիրների առաջ եւ չի կարողանում օգտվել նմանատիպ ծրագրերից. միջազգային բանկերը վարկեր չեն տրամադրում, իսկ ճանաչված ընկերությունները ծրագրեր չեն իրականացնում այստեղ»,- ասաց նախարարը:

«ՏՀՏ ոլորտի զարգացման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է լուծել տեխնիկական խնդիրները` մարդկանց ապահովել համակարգիչներով, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել համապատասխան կրթությանը հենց դպրոցներում»,- ասաց Ն. Աղաբալյանը` նշելով, որ օրինակ` դպրոցների համակարգչայնացման հարցը փորձում են լուծել սփյուռքի օգնությամբ կամ ներքին միջոցներով:

 Նախարարը բարձր գնահատեց առաջին անգամ Արցախում կազմակերպված BarCampArtsakh 2010-ը` երիտասարդական ինտերակտիվ «ոչ կոնֆերանս»-ը, որը կարող է մեծապես նպաստել Արցախում ՏՏ ոլորտի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ