News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային պատերազմից հետո Արեւմուտքի հայկական սփյուռքն օգնեց Ղարաբաղը զարմանալի ժողովրդավարության վերածել: Այս մասին ասված է լրագրող Աննա Նեմցովայի՝ «The Daily Beast»-ում հրապարակված հոդվածում:

Ըստ նրա, Ղարաբաղը տարբերվում է նախկին ԽՍՀՄ քարտեզի վրա գտնվող չճանաչված այլ հանրապետություններից՝ Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրից, ինչպես նաեւ վերջերս կազմավորված Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից: «Եթե նրանք հիմնականում Ռուսաստանի օգնությունն են ակնկալում, իսկ քննադատներն ընդհանրապես դրանք Ռուսաստանի կողմից ստեղծված պետություններ են համարում, Լեռնային Ղարաբաղը բոլորովին այլ հովանավորներ ունի»,- գրում է Աննա Նեմցովան:

Նրա խոսքով, անկլավը սատարում են էթնիկ հայերը, որոնք սփռված են ամբողջ աշխարհում: Ղարաբաղի կառավարությունն ինչ-որ առումով ավելի «արդար է վերաբերվում իր բնակչությանը, քան դա տեղի է ունենում Հայաստանում»: Վտանգավոր հեղափոխությունները կանխելու համար Ստեփանակերտը բաց եւ ազնիվ ընտրություններ անցկացրեց: «Բացի այդ, երկիրն այնքան փոքր է, որ, թվում է, այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, որ տեղական պաշտոնատար անձիք չեն կարող խաբել ընտրողներին»,- գրում է լրագրողը:

Այս կարծիքի հետ համամիտ է նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Լրագրողի հետ զրույցում նա հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղը ցույց է տվել. թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններով կարելի է հաջողությամբ պայքարել կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ:

Հենց դա էլ, ըստ Աննա Նեմցովայի, գրավում է որոշ գործարարների, որոնք գալիս են այստեղ ապրելու եւ աշխատելու: «Բացի ժողովրդավարությունից, Ղարաբաղը եւս մեկ նպատակ ունի: Շուտով, ինչպես Հարությունյանն է խոստանում, Ղարաբաղը կվերածվի սեւ խավիարի դրախտի, որպեսզի Ադրբեջանին ցույց տա, որ այստեղ ոչ միայն ատում են բռնապետությունը, այլեւ իրենք էլ կարող են հարստանալ»,- նշում է հեղինակը:

Սակայն Ղարաբաղի փողոցներում եւ տներում բոլոր զրույցներն աստիճանաբար փոխարինվում են պատերազմի եւ սահմանագծում այսօրվա կորուստների մասին հիշողություններով. «Յուրաքանչյուր դպրոցական գիտի, որ ուսումն ավարտելուց անմիջապես հետո զինվորական համազգեստ է հագնելու եւ գնալու է իր երկիրը թշնամիներից պաշտպանելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ