News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հուլիսի 14-ին վիետնամական «ANTG» հեռուստաալիքով մեկնարկում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Հայաստանի եւ Վիետնամի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23-ամյակին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մշակութային շաբաթի շրջանակներում «ANTG» հեռուստաալիքով կցուցադրվի ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ելույթը հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման եւ անցած 23 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ:

Մշակութային շաբաթի երաժշտական հատվածում կցուցադրվեն Շառլ Ազնավուրի, «KOHAR» սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները: Առանձին հաղորդումով ներկայացվելու են Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Մշակութային շաբաթի ավարտին կցուցադրվեն «Հայաստան՝ Նոյի երկիր» եւ «Հռոմից Ավելի Հին Մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմերը, ինչպես նաեւ «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ