News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովի կայազորային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Հարավային ռազմական շրջանի պարենային ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Դենիս Զորինի նկատմամբ:

Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում խարդախության ճանապարհով ավելի քան 450 մլն ռուբլու պարենամթերք հափշտակելու մեջ, որը մատակարարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավիացիոն բազայի կարիքների համար:

Բազմամիլիոնանոց հափշտակության փաստերը բացահայտվել են Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի իրականացրած դաժան սպանության գործի քննության ընթացքում: Քննիչները սարսափեցնող մանրամասներ են բացահայտել: Մասնավորապես, պարզել է, որ ժամկետային զինծառայողները բավական հաճախ են լքել զորամասը՝ սնունդ փնտրելու համար: Մի խոսքով՝ նրանք թերսնվել են:

Ըստ Donday-ի, այս տեղեկությունն իրավապահ մարմիններին հայտնելուց հետո եւս մեկ քննչական խումբ է ստեղծվել, որը սկսել է զբաղվել Գյումրիի ռազմաբազայում պարենային հափշտակության հետաքննությամբ: Կալանավորված բարձրաստիճան զինվորականը սկսել է ցուցմունք տալ: Պարզվել է, որ Հայաստանում պարենային հափշտակությամբ զբաղվող մի ամբողջ համակարգ է գործել:

Շղթան հասցրել է մինչեւ պարենային ծառայության ղեկավարի տեղակալ Դենիս Զորինը: Սակայն պաշտոնից ազատելու փոխարեն, Դենիս Զորինի պաշտոնը բարձրացրել են՝ նշանակելով Կենտրոնական ռազմական շրջանի պարենային ծառայության ղեկավար:

Մեկ տարի շարունակ հետաքննությունը փորձում էր հասնել գնդապետի կալանավորման որոշմանը: Քննիչների կարծիքով, Զորինը, բարձր պաշտոն զբաղեցնելով եւ գաղտնի ու ծառայողական տեղեկատվության հասանելիություն ունենալով, խոչընդոտել է հետաքննության անցկացմանը, «կոծկել հետքերը», ճնշում գործադրել գործի մասնակիցների նկատմամբ:

Դատաքննության ընթացքում Դենիս Զորինը խնդրել է իր նկատմամբ խափանման միջոց ընտրել գրավը՝ 1 մլն ռուբլու չափով: Սակայն որոշվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ մեկուսացնելով նրան հանրությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ