Արմավիրի մարզում գազի բալոնի պայթելու հետեւանքով այսօր՝ հուլիսի 17-ին, մայր ու որդին են տեղափոխվել Այրվածքաբանական կենտրոն: NEWS.am- ին հիվանդանոցից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են 46-ամյա Լուսինե Մանգոյանն ու 27-ամյա Լեւոն Մարգարյանը: Նրանք տեղափոխել են մոտ կես ժամ առաջ, որդու վիճակը համեմատաբար կայուն է: Մայրը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Մանրամասները՝ առաջիկայում