News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն օգոստոսի 29-ի երեկոյան իր նվագախմբի ուղեկցությամբ համերգ կտա բելգիական Քնոքե քաղաքի խաղատան բեմում: Այդ մասին հաղորդում է բելգիական «Ticketmaster» կայքը, հավելելով, որ դա առանձնահատուկ համերգ կլինի, տեղերը սահմանափակ կլինեն՝ միայն 450 տեղ: 

Ազնավուրի համար Քնոքեի խաղատան համերգը նոստալգիայի հետ է կապված, քանի որ նա բազմիցս ելույթ է ունեցել խաղատան լեգենդար դահլիճում, իսկ նրա անձնական լուսանկարիչ Հենք վան Քուվենբերգհը Քնոքե քաղաքից է, եւ, անկասկած նպաստել է այդ որոշման ընդունմանը:

Նշենք, որ մեծագույն շանսոնյե Շարլ Ազնավուրը  2015թ-ի մայիսին դարձել է 91 տարեկան: Այնուամենայնիվ, նա շատ ակտիվորեն համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում , իսկ մայիսի սկզբին  թողարկել է նոր  «Encores» ալբոմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ