News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 13-ին Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ նա իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-թուրքմենական երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Է. Նալբանդյանն ու դեսպան Սերդարովը քննարկել են նաեւ հայ-թուրքմենական երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ հումանիտար, գիտական եւ գործարար կապերի սերտացմանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Աթա Սերդարովը անդրադարձել են Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ