News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վիրտուալ իրականության տեխնոլոգիայով նկարահանված պոռնոֆիլմերի համաշխարհային շուկան 2025թ. կհասնի 1 մլրդ դոլարի։

Այսպիսով, պոռնոն կդառնա ակտիվ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ երրորդ ոլորտը տեսախաղերից (1,4 մլրդ դոլար) եւ ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի խաղերից հետո (1,23 մլրդ դոլար)։ 3D-տեսանյութերը դարձել են ԱՄն-ի ամենամոդայիկ հաճույքներից մեկը։

«Դրա շնորհիվ երկար տարիներ լճացման մեջ գտնվող պոռնոինդուստրիայում  արմատական փոփոխություններ կարող են լինել»,- ասել է Piper Jaffray-ի վերլուծաբան Ջին Մանսթերը։

IBIS World Market Research-ի տվյալներով, պոռնոֆիլմերի շուկայի աճը վերջին հինգ տարում կազմել է ընդամենը 0,3%, շուկայի ծավալը 2014թ. հավասար է եղել 3,3 մլրդ դոլարի։

Juniper Research ընկերության տվյալներով, 2015թ. համացանցի օգտատերերը դիտել են 136 մլրդ պոռնոհոլովակ, իսկ 2020թ. այդ թիվը կհասնի 193 մլրդի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ