News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի մամուլի ակումբի ստեղծման 20–ամյակի առիթով ԵՄԱ-ն այսօր` հուլիսի 18–ին, Երեւանի կամերային թատրոնում անցկացրեց իր ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։

Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին արժանացավ NEWS.am–ի մարզական լրագրող, Vera & Football խորագրի հեղինակ Վերա Մարտիրոսյանը։ Ի դեպ, այս մրցանակը շնորհվում է առաջին անգամ։

Lragir.am կայքի «Կիրակնօրյա նոթեր» հրապարակախոսական շարքի համար Վահրամ Մարտիրոսյանը արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին։

Խմբագրական հմուտ ձեռագրի համար «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին։

2015թ. հունիսին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ արված ամենատպավորիչ լուսանկարի համար «Ֆոտոլուրի» թղթակից Վահրամ Բաղդասարյանը արժանացավ Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակի։

ՏԻՄ բարեփոխումների թեման լավագույնս լուսաբանելու համար Համայնքների ֆինանսիստների միավորման եւ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին արժանացավ «Հետք» առցանց թերթի լրագրող Սառա Պետրոսյանը:

 Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեցին ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը եւ ԵՄԱ անդամ Զավեն Խաչիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը Մինսկում համարել են ծայրահեղական կազմավորում
Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը համարել է ծայրահեղական...
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Ամենաշատ