News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Վթարի ենթարկված դերասանուհի Անի Երանյանի վիճակը լավ է, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունք։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը։

Նա նշեց, որ ծանր է վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը։ Վերջինս միացված է արհեստական շնչառության սարքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։

Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, որը նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա մոտ որեւէ լուրջ վնասվածք նրա մոտ չի հայտնաբերվել, հետազոտվելուց հետո դատավորը հեռացել էր:

Դեպքը տեղի էր ունեցել երեկոյան 18:30-ի շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ