News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հավի ձվի շուկայում տիրող իրավիճակը, ասաց, որ այս պահի դրությամբ, թռչնաֆաբրիկայի ձեռքբերման որեւէ գործարք տեղի չի ունեցել։ «Այդպիսի գործարքը համակենտրոնացում է համարվում, քանի որ կողմերը խոշոր սուբյեկտներ են։  Այդ դեպքում նրանք Հանձնաժողովից պետք է թույլտվություն ստանան, բայց մինչ այժմ Հանձնաժողովին որեւէ մեկը չի դիմել»,- ասաց Շաբոյանը։ Նրա խոսքով՝ շուկայի բոլոր տնտեսվարողները զգուշացված են այն մասին, որ արգելվում է առանց Հանձնաժողովի համաձայնության նման համակենտրոնացումը։ Հարցին, թե արդյոք Հանձնաժողովը թույլտվություն կտա՞, եթե նման դիմում ստացվի, Շաբոյանը պատասխանեց, որ եթե տեսնեն հետագայում այդ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման ռիսկեր, ապա հնարավոր է՝ համաձայնություն չեն տա։

Այս պահի դրությամբ, Շաբոյանի տեղեկացմամբ, ձվի շուկան կայունացել է, գները գտնվում են հավասարակշռված մակարդակի վրա, սակայն դրանք ավելի ցածր են, քան մինչ աժիոտաժի սկիզբը։

Բացի այդ, հունիսի տվյալներով, խոշոր թռչնաբուծարաններում արտադրության ծավալների նվազում է տեղի ունեցել, կազմակերպվել է գլխաքանակի մորթ։

Նշենք, որ 2010 թ. հուլիսի 2-ից ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել «հավի ձու՝ կճեպով» շուկայում անբարեխիղճ մրցակցության դեպքերի քննության համար։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ձվի շուկայում գների նվազման միտումներ ձեւավորվել էին դեռեւս անցյալ տարվա հուլիսից, սակայն այս տարվա մայիս-հունիսին գների կտրուկ նվազում եղավ։ Երեւանի մանրածախ ցանցում ձուն վաճառվում էր ինքնարժեքից ցածր (1 ձվի ինքնարժեքը մոտ 20-25 դրամ է): Հանձնաժողովի եզրակացությամբ՝ խոշոր տնտեսվարող սուբյեկտներից որեւէ մեկը դեմպինգ չի իրականացրել, իսկ գնի նվազման պատճառը եղել է գերարտադրությունը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ձվի արտադրությունը 2010 թ. առաջին կիսամյակում աճել է 30 տոկոսով, սակայն 6 խոշոր տնտեսվարողներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ ձվի արտադրությունը նախորդ տարվա երկրորդ կիսամյակի համեմատ աճել է ընդամենը 4 տոկոսով։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Հանձնաժողովը մի քանի խոշոր թռչնաֆաբրիկաների տուգանեց ձվի վրա մակնշումը միտումնավոր չկատարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ