News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ, ագրոարդյունաբերական եւ արդյունաբերական հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Սերգեյ Սիդորսկիին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության եւ ԵԱՏՄ հանձնաժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության մակարդակից եւ կարեւորել արդյունաբերության, գյուղատնտեսության, ինովացիոն եւ այլ բնագավառներում փոխգործակցության հետագա ակտիվացումը եւ ընդլայնումը:

Իր հերթին, Սերգեյ Սիդորսկին անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՏՄ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: ԵՏՄ խորհրդի անդամը կարեւորել է տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ԵՏՄ անդամ-երկրների միջեւ կապերի սերտացմանն ու ընդլայնմանը:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են ԵՏՄ շրջանակում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը կարեւորել են առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման նպատակով սահմանափակումների վերացումը, ինչը նոր թափ կհաղորդի միասնական շուկայում մրցակցության աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ