News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը


Արդեն մի քանի տարի է, որ Ճապոնիայում ու ԱՄՆ-ում գերբեռնված ճանապարհները թեթեւացնելու համար տարբեր մեթոդներ են փորձարկում: Դրանցից առավել արդյունավետը «երգող ճանապարհների» ծրագիրն է, որը, ի դեպ, հավելյալ ծախսեր գրեթե չի պահանջում:

Ասֆալտի վրա համապատասխան չափի կտրվածքներ են արվում, որի վրայով մեքենան սահմանված արագությամբ վարելիս, անիվների ու ասֆալտի շփման արդյունքում մեղեդի է ստացվում: Այս մեթոդը արտասահմանում օգտագործում են այլընտրանքային ճանապարհները գրավիչ դարձնելու, քիչ այցելուներ ունեցող բնակավայրեր ուղեւորների եւ տուրիստների հոսք ուղղելու, սահմանված արագությունը պահպանելու համար:

Նշենք, որ մեքենան արագ վարելու դեպքում մեղեդի չի ստացվում:

Ներկայացնում ենք տեսանյութ, որպես օրինակ, հատկապես ճանապարհային երթեւեկության հարցերով զբաղվող չինովնիկների համար, որպեսզի իմանան, որ ոչ միայն արագաչափով է երթեւեկություն կարգավորվում:

Տպել
Ամենաշատ