News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ամերիկացի հեռուստահաղորդավար Թոմի Լարան դարձել է համացանցի հիթը այն բանից հետո, երբ ելույթ է ունեցել երկարաշունչ ճառով, որտեղ բորբոքված քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

One America News Network' s On Point հաղորդման ժամանակ հաղորդավարը շատ զգացմունքային է արտահայտվել Օբամայի հասցեին՝ նշելով, թե որքան սխալ է նա ընտրում իր քաղաքականության առաջնահերթությունները:

Լարանը նշել է, որ դա վերաբերում է բոլոր հարցերին՝ սկսած «սպիտակ ռասիզմից» ու աշխատավարձերի անհավասարությունից, վերջացրած կլիմայի փոփոխությամբ:

Բայց գլխավորը, ամերիկացի լրագրողի տեսանկյունից, այն է, որ Օբաման ահաբեկիչների առջեւ «ոտնաթաթերի վրա է քայլում»՝ փոխանակ նրանց վճռական հակահարված տալու:

«Ինձ զզվեցրել է այդ կործանարար ռազմավարությունը, այդ չմտածված կիսամիջոցները, գործող վարչակազմի զգույշ թաթերի վրա քայլքը ջիհադիստների առջեւ»,-հայտարարել է հաղորդավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա այնքան վրդովված է եղել այդ խնդիրների վերաբերյալ Օբամայի անտարբերությամբ, որ հաղորդման վերջում հիասթափությամբ հետ է հրել թողարկման պլանի թերթիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ