News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, ով վերջերս հեռացավ Տաշքենդի «Լոկոմոտիվից» վերադարձել է իր նախկին թիմ՝ «Լուչ-Էներգիա»: Այսպիսով ստացվեց, որ Կորյանը թիմից բացակայել է միայն կես տարի: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Կորյանը պատմեց, թե ինչու հեռացավ Ուզբեկստանից եւ վերադարձավ նախկին թիմ:

Ռուսլան, ինչո՞ւ վերադարձար «Լուչ- Էներգիա»:
Մի քանի տարբերակ ունեի, թե ուր կարող էի տեղափոխվել: Բայց այն վերաբերմունքը, որ կար իմ հանդեպ Վլադիվոստոկի թիմի մարզիչների եւ երկրպագուների կողմից, չէր կարող չազդել իմ ընտրության վրա: Այն, ինչպես ինձ դիմավորեցին երկրպագուները երեկ, ես շատ եմ գնահատում եւ ինձ համար դա շատ բան է նշանակում:
Ինչո՞ւ հեռացար «Լոկոմոտիվից»:
«Լոկոմոտիվի» հետ շրջանը կյանքիս  լրիվ առանձին պատմություն է: Ես շատ շնորհակալ եմ թիմին այս կես տարվա համար, որ այնտեղ անցկացրի, բայց երբ թիմը դուրս չեկավ  Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, ես որոշեցի հեռանալ: Դա միայն իմ որոշումն էր:
Ի՞նչը քեզ այնտեղ դուր չէր գալիս:
Ոչինչ էլ դուր չէր գալիս: Այդ պատճառով այս հարցն անպատասխան կթողնեմ:
Քանի՞ տարվա պայմանագիր ես կքնել «Լուչ-Էներեգիայի» հետ:
Մեկ տարվա պայմանագիր:
Երբ հեռանում էիր «Լուչ Էներգիայից», ասացիր, որ շատ դժվար է խաղալ Վլադիվոստոկի պես հեռու քաղաքում, բայց կրկին վերադարձար:
Այո, շատ դժվար է, բայց երբ այդ հեռուն դառնում է քո տունը, դժվարությունները մոռացվում են: Ես շատ շնորհակալ եմ Վլադիվոստոկին եւ երկրպագուներին, որոնք այդքան ջերմ ինձ ընդունեցին տնային հանդիպմանը:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ