News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առաջնեկի լույս աշխարհ գալը նորաթուխ հայրերին ստիպում է նրա կյանքի առաջին երկու տարիներին առնվազն 2 կգ-ով գիրանալ: Կենսաբանների բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է American Journal of Men's Health ամսագրում:

Չիկագոյի Հյուսիս-արեւմտյան համալսարանից Քրեյգ Գարֆիլդն ու նրա գործընկերները հանգել են եզրակացության, որ երեխայի ծնունդը փոխում է տղամարդկանց նյութափոխանակությունը՝ նրանց ստիպելով ավելորդ կիլոգրամներ հավաքել նույնիսկ այն դեպքում, եթե նրանք քիչ են շփվում նորածնի հետ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բարձրահասակ տղամարդիկ միջինը 2 կգ քաշ են հավաքում երեխայի կյանքի առաջին ամիսներին եւ տարիներին, ինչը ճարպակալման առաջին նախանշաններից է: Նույն պատկերն է նաեւ միջահասակ եւ ցածրահասակ երիտասարդ հայրերի պարագայում:

Հակառակ սրան, ըստ ՌԻԱ Նովոստիի, նույն տարիքի չամուսնացած կամ երեխա չունեցող տղամարդիկ չեն գիրանում: Գարֆիլդը կատակում է, որ սա կապված է այն հանգամանքի հետ, որ հայրերը հաճախ ուտում են փոքրիկի ուտելիքի մնացորդները, չնայած իրականում այդպես չէ:

Քանի որ երիտասարդ տղամարդիկ իրենց միանգամայն առողջ են համարում եւ հազվադեպ են դիմում բժիշկների օգնությանը, մասնագետներն առաջարկում են ավելորդ քաշի դեմ ինքնատիպ պայքար մղել: Մանկաբույժներին նրանք առաջարկում են հետեւել ոչ միայն երեխայի առողջական վիճակին, այլեւ խորհրդատվություն տրամադրել հայրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ