News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Լինկին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց ԺՀՄԻԳ-ի հետ հաստատված փոխգործակցությունը եւ Հայաստանում ընտրական գործընթացների բարեփոխման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխաել Լինկը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատվել են արդյունավետ համագործակցության ավանդույթներ:

Հայաստանի արտգործնախարարը, կարեւորելով ԺՀՄԻԳ գործառույթները՝ ընտրությունների դիտարկման, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով խորհրդատվության եւ օժանդակության տրամադրման, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված հարաբերությունները, շեշտեց, որ միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԺՀՄԻԳ փոխգործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ