Ինդոնեզական Բալի կղզում գտնվող Նգուրահ-Ռայ միջազգային օդանավակայանը, որը նաեւ հայտնի է Դենպասար անունով, չորեքշաբթի փակվել Ռաունգ հրաբխից մոխրի արտանետման սպառնալիքի պատճառով:
«Կապված Ռաունգ հրաբխի մոխրի արտանետման հետ Նգուրահ-Ռայ օդանավակայանը ժամանակավորապես փակ է: Մենք չգիտենք, թե այն երբ կվերաբացվի, քանի որ հետեւում ենք իրավիճակին», -հայտարարել է տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջա Բարատան:
Իշխանությունները նաեւ երկու օդանավակայան են փակել Յավա կղզում, որոնք սպասարկում էին ներքին չվերթները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: