News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գորիսի «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող մարզպետի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի եւ զարմիկի՝ Էյներ Խաչատրյանի հետ առերեսում չի արվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբան Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալների հետ որեւէ նոր գործողություն չի արվել, իրենք եւս որեւէ քայլ չեն արել: Թե Սեյրան Խաչատրյանը, թե Էյներ Խաչատրյանը ցուցմունք չեն տվել: Հարցին, թե ինչու մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, չէր ներկայացել առերեսման, Արմեն Խաչատրյանն ասաց, որ տեղեկատվություն չունի: Նա նշեց, որ այս պահին ինքը Տիգրան Խաչատրայնի փաստաբանը չէ, եւ հնարավոր է նրա առերեսման չներկայանալու պատճառը վերջինիս փաստաբանի երկրից բացակայելը լինի, ինչպես եւ գրվել է լրատվամիջոցներում:

Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։

Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի քանի անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից, օրինակ՝ մարզպետի եղբայր, զարմիկ։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով:

2004 թվականին Մայիս Խաչատրյանը դանակի 12 հարվածով սպանել էր 30-ամյա մի երիտասարդի, դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել էր պատժից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ