News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆերդերացիայի նախագահ Գասպար Կարապետյանը դատապարտել է հուլիսի 20-ին քրդերով բնակցեված Սուրուչ թուրքական քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և շուտափույտ ապաքինում մաղթելով հարյուրավոր վիրավորներին՝ գրում է «The Armenian Weekly»-ին:

«Այդ ահաբեկչական գործողությունն ըստ էության հրեշավոր է, եթե հաշվի առնենք, որ երիտասարդությունը հավաքվել էր Սուրուչում, որպեսզի կամավոր մեկներ Քոբանի և օգներ քաղաքը վերականգնել ԻԼԻՊ-ի կողմից ավիրելուց հետո: Մեր միտքը զոհվածների և հարյուրավոր վիրավորների ընտանիքների հետ է», – ասել է նա:

Կարապետյանն ընդգծել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել թուրքական իշխանությունների կողմից ԻԼԻՊ-ին բաց աջակցության պատճառով:

«Վաղ թե ուշ Էրդողանի քաղաքականությունը Սիրիայում ահաբեկիչների աջակցության հարցում շուռ է գալու նրա դեմ: Ցավոք, դա տեղի է ունենում հենց հիմա և զոհվում են անմեղ երիտասարդներ», –նշել է հայկական կազմակերպության ղեկավարը: 

«Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆերդերացիան իր բոլոր կազմակերպությունների հետ միասին միանում է Քրդստանի Ազգային կոնգրեսին, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, Եվրոպական սոցիալիստների կուսակցության և ողջ ժողովրդավարական աշխարհին, որպեսզի դատապարտի այս ահաբեկչությունը:  Սա ժողովրդավարական ուժերի բարոյական պարտականությունն է՝ աջակցել քրդերին իրենց ժողովրդավարության և արդարության համար պայքարում», –հավելել է Գասպար Կարապետյանը: 

Նշենք, որ Թուրքիայի տարբեր հատվածներից մի խումբ երիտասարդներ, ովքեր ձախակողման հեղափոխական հայացքներ ունեին և, ովքեր հանդես էին գալիս ահաբեկչության դեմ, ցանկանում էին մեկնել սիրիական Քոբանի քաղաք, սակայն Թուրքիայի իշխանությունները նրանց թույլ չէին տալիս անցնել սահմանը:  Դրանից հետո նրանք հուլիսի 20-ին մամուլի ասուլիս էին հրավիրել Սուրուչ քաղաքում: Մամուլի ասուլիսի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն՝ սպանելով 32 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ