News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ բազմակողմանի կապերի սերտացմանը:

Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել բարեկամ Հայաստանում Արգենտինան ներկայացնելը եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումները պահպանելու եւ տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցությունը խորացնելու համար:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը եւ շնորհակալություն հայտնել  Արգենտինայի իշխանություններին՝ տեղի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: Վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-արգենտինյան առեւտրատնտեսական կապերի զարգացումն ու ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը եւ ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ