News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան FedEx ընկերությունը, որը կուրիերային եւ փոստային ծառայություններ է մատուցում ողջ աշխարհում, Boeing ավիաշինական կորպորացիային 50 օդանավ է պատվիրել: Boeing 767-300F օդանավերի գնման գործարքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլրդ դոլար:

Գործարքը FedEx-ին իրավունք է տալիս պատվիրել եւս 50 այդպիսի օդանավեր: Ավելի վաղ ընկերությունն արդեն գնել է 6 հատ Boeing 767-300F, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ռեյթերսի» փոխանցմամբ, սա այդ մոդելի օդանավերի խոշորագույն պատվերն է:

FedExո-ւմ հստակեցրել են, որ առաջին պատվիրված օդանավերը կստանան 2018-ին, իսկ պայմանագրով բոլոր օդանավերը կփոխանցվեն մինչեւ 2023 թվականը:

Boeing 767-300F-ը ուղեւորատար Boeing 767-300ER օդանավի բեռնատար տարբերակն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ