News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Orange Armenia ընկերությունն իր բիզնեսը վաճառում է հայկական Ucom օպերատորին՝ կարեւորություն չտալով դրա սեփականատիրոջ անձին: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրենսիս Ժելիբտերը: «Ինձ դա չի հետաքրքրում: Ես ավելի շատ անհանգստանում եմ մեր ընկերության բաժանորդների բարեկեցությամբ»,-հայտարարել է նա:

Ucom-ը վերջին տարիներին Հայաստանում ինտերնետային կապի խոշորագույն օպերատորներից մեկն է դարձել:

«Ընկերությունը մեզ գործարք է առաջարկել՝ ցանկանալով ընդլայնել իր բիզնեսը, եւ մենք համաձայնել ենք: Հաշվի առնելով մեր գործընկերների ծառայությունների որակը, կարծում եմ, դա բխում է մեր բաժանորդների շահերից»,-հայտարարել է նա` հավելելով, որ իրենց հեռանալը կապված չէ քաղաքականության հետ (այս տարվա հունվարից Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ հայաստանյան շուկայում գործող մյուս երկու ընկերությունները՝ Beeline-ը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ռուսական կապիտալով ընկերություններ են-խմբ):

Այդուհանդերձ, ըստ Orange Armenia-ի գլխավոր տնօրենի, պատճառի ֆինանսական է:

«Այլ երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք, մենք բավարար քանակով բաժանորդներ ու եկամուտներ ունենք, որպեսզի շարունակենք զարգանալ առաջանցիկ տեմպերով, ինչպես մենք սովոր ենք: Եթե խոսենք ԱՊՀ երկրների մասին, ապա մենք ներկա ենք Մոլդովայում, բայց այնտեղ շուկայի 60 տոկոսը մերն է, իսկ այստեղ 17-18 տոկոսը»,-պարզաբանել է Ժելիբտերը:

Նշենք, որ գործարքի արժեքը չի նշվում, իսկ Ucom-ն իրավունք կստանա պահպանել Orange Armenia բրենդը առաջիկա 12 ամիսների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ