News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի կենդանաբանական այգում հուլիսին ռեկորդային թվով՝ 8 հայկական իժ է ծնվել: Դա մեծ հաջողություն է օձերի համար, որոնք սովոր են իրենց բնական միջավայրի՝ Հայաստանի եւ Թուրքիայի սառը կլիմային:

Ըստ MyNewsLA.com-ի, երկու հայկական իժերը ձագ են ունեցել այն բանից հետո, երբ կենդանաբանական այգում արհեստականորեն սառը կլիմայական պայմաններ են ստեղծել: «Հայկական իժերն անազատության մեջ դժվարությամբ են բազմանում, քանի որ նրանց բերել են լեռնային շրջաններից, որտեղ ձյուն է լինում»,- նշել է այգու աշխատակից Յան Ռեկկիոն:

Օձերի մեծ մասը ձվադրում է, սակայն հայկական իժը կենդանածին է: Կենդանաբանական այգու մասնագետները դրանց բազմացման մի քանի անհաջող փորձ են արել, սակայն կարողացել են արդյունքի հասնել միայն կլիմայական պայմանների փոփոխումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ