Կահիրեում Նեղոս գետում մոտորանավակը բախվել է բեռնանավին, որի հետեւանքով 10 մարդ է խեղդվել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Եգիպտոսի Գիզա նահանգի անվտանգության վարչությունը:
Նախնական տվյալներով, բոլոր մահացածները եգիպտացիներ են: Փրկարարները շարունակում են որոնումները:
Ընդհանուր առմամբ, մոտորանավակի վրա եղել է ավելի քան 70 մարդ: