News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման գործընթացը նորմալ ընթացքի մեջ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Նա նշեց, որ հայկական կողմը ուղարկել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք այժմ ուսումնասիրության փուլում են, ՌԴ-ից դեռ պատասխան չեն ուղարկել:  «Պետք է հաշվի առնել, որ այս գործընթացը բավականին ժամանակատար է, մասնավորապես՝  ՌԴ-ում դատապարտյալի փոխանցման հարցը լուծվում է դատական կարգով, երբ համապատասխան մարմինը դիմում է դատարան, վերջինս էլ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ,  որոշում է կայացնում: Հետեւաբար՝ շատ շուտ այս հարցի դրական լուծում ակնկալելը այդքան էլ ճիշտ չի լինի: Որպես այդպիսին՝ ՌԴ-ից դեռ պատասխան չենք ստացել, այս ամենը գտնվում է քննարկման փուլում»,-ասաց Վիգեն Քոչարյանը՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցման համար ռուսական օրենսդրությունը որեւէ ժամկետ չի սահմանում:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ ռուսական կողմի հետ աշխատանքները շարունակվում են, հայկական կողմը ակնկալում է, որ այս հարցը դրականորեն կլուծվի: Վիգեն Քոչարյանը նաեւ նշեց, որ իրենց համապատասխան կառույցի աշխատակիցները մշտական կապի մեջ են Հրաչյա Հարությունյանի բարեկամների հետ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություններ:

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի արդյունքում արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ