Պետությունը 973,2 մլն դրամ կտրամադրի Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Տավուշի մարզային նշանակության ճանապարհների վերանորոգման համար: Միջոցները տրամադրվելու են կառավարության պահուստային ֆոնդից մինչեւ 2015թ-ի վերջը: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ հուլիսի 23-ին իր նիստում:
Նշենք, որ Տավուշի մարզը որպես Երեւանից ամենահեռու գտնվող մարզերից մեկը, համեմատաբար ամենա ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհներն ունի: Ընթացիկ վերանորոգման համար պետության հատկացումների առումով այս մարզն առաջիններից մեկն է հանրապետությունում: