News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նյուֆաունդլենդ շնիկ է նվիրել ղրղզստանցի աշակերտուհի Դաշա Յաիցկային, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

5-րդ դասարանցի աղջիկը նամակ է գրել Պուտինին՝ խնդրելով իրեն հենց այդ ցեղատեսակի շնիկ նվիրել: «Շնիկին, որն ուզում էր Դաշան, երկար են փնտրել եւ գտել են Ղազախստանի կենդանիների բուծարանում: Շնիկին տեղափոխել են Ղրղզստան, իսկ այսօր առավոտյան նվիրել են աշակերտուհուն»,-ասել են Բիշքեքում ՌԴ դեսպանատանը:

Շնիկին Դաշային է փոխանցել այդ երկրում ՌԴ դեսպան Անդրեյ Կրուտկոն: Նշվում է, որ աղջիկը շանը կոչել է Դառ (նվեր):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ