News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են երկրի կենտրոնական ճանապարհները, հաղորդում է The Independent-ը:

Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը ճնշում գործադրի խոշոր առեւտրի կենտրոնների եւ մսավերամշակող հաստատությունների վրա, ստիպելով բարձրացնել տավարի, խոզի մսի եւ կաթնամթերքի մթերման գները: Ցուցարարները բարիկադներ են կառուցում տրակտորների, այրվող անիվների եւ գոմաղբի կույտերի օգնությամբ:

Նրանք ստուգում են բեռնատարները եւ եթե օտարերկրյա միս են հայտնաբերում, դեն են նետում: Տարբ քաղաքի սուպերմարկետների եւ Վիեն քաղաքի կաթի գործարանի մոտ ֆերմերները հարյուրավոր տոննա գոմաղբ են լցրել:  Իսկ Լոյի եւ Գարոննայի սուպերմարկետներ խոզերի բոլուկ են լցրել հենց աշխատանքային ժամերին: Մասնավոր ավտոմեքենաները ֆերմերները թողնում են, բայց մանրակրկիտ ստուգելուց հետո, հաղորդում է  Lenta-ն:

Հուլիսի 23-ին գյուղնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պետք է ներկա լինի երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Դիժոնում  արդեն հսկայական ամբոխ է հավաքվել, անկախ նրանից, որ կառավարությունն արդեն հայտնել է ֆերմերներին 2016թ-ին 600 մլն եվրո տրամադրելու, պարտքերը ներելու եւ հարկերը նվազեցնելու մասին: Այն նաեւ խոստացել է պայմանավորվել առեւտրի կետերի հետ գնի վերաբերյալ եւ պայմանավորվել Ասիայի երկրների հետ ֆրանսիական մսի ձեռք բերման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ցուցարարները հրաժարվում են ցրվել եւ պահանջում են անհապաղ լուծել իրենց խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ